23:07  ,  6 նոյեմբերի, 2020

Էդուարդ Վարդանյան. Այս կոնֆլիկտը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը դարձյալ տեսաուղերձ է հղել Արցախից՝ ամփոփելով Ստեփանակերտի մայրաքաղաքում անցկացրած առաջին շաբաթը:

«Ողջունում եմ ձեզ, ընկերներ: Արդեն երկրորդ շաբաթն է՝ Արցախում եմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և ցանկանում եմ կիսվել իմ հետևություններով: Կարծում եմ, որ երբ կա խնդիր, դրա մասին պետք է խոսել բաց ու անկեղծ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի ու ըմբռնման սկզբունքների վրա: Այս կոնֆլիկտի ամենասկզբից Հայաստանն ու Արցախը փորձում են խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը: Ես կարծում եմ, որ կոնֆլիկտը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ Արցախի ճանաչումով ու այստեղ ապրած փախստականների վերադարձով»,- ասել է հայ մարտիկը, որը ծնվել է Հայաստանում:

Հիշեցնենք, որ Էդուարդ Վարդանյանը Արցախ է մեկնել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանի հետ:

ММА-ում Վարդանյանն անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 20-ում հաղթել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում