01:55  ,  6 նոյեմբերի, 2020

Սարգիս Ադամյանի դուբլն օգնեց «Հոֆենհայմին» հաղթել, «Արսենալը» հաղթեց, «Միլանը»՝ պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում նոյեմբերի 5-ին անցկացվեցին խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները:

L խմբում գերմանական «Հոֆենհայմը» տանը 5:0 հաշվով հաղթեց «Սլովանին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և դարձավ դուբլի հեղինակ: Դուբլ ձևակերպեց նաև Մունաս Դաբուրը, գոլի հեղինակ դարձավ Ֆլորիան Գրիլիչը:

B խմբում Լոնդոնի «Արսենալը» 4:1 հաշվով հաղթանակ տարավ նորվեգական «Մոլդեի» նկատմամբ: «Արսենալի» կազմից գոլերի հեղինակ դարձան Նիկոլյա Պեպեն և Ջոզեֆ Ուիլոկը, մրցակցի 2 ֆուտբոլիստ դարձավ ինքնագոլի հեղինակ: «Մոլդեի» միակ գոլը խփեց Մարտին Էլինգսենը:

G խմբում «Լեսթերը» 4:0 հաշվով հաղթեց պորտուգալական «Բրագային»: Դուբլի հեղինակ դարձավ Կելեչի Իհեանաչոն, գոլեր հեղինակեցին նաև Դենիս Պրաետն ու Ջեյմս Մեդիսոնը:

H խմբում «Միլանը» 0:3 հաշվով պարտվեց «Լիլին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յուսուֆ Յազիջին:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)՝ 3:0

B խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 4:1

G խումբ

«Լեսթեր» (Անգլիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 4:0 (տեսանյութ)

«Զարյա» (Ուկրաինա) - ԱԵԿ (Հունաստան)` 1:4

H խումբ

«Միլան» (Իտալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 0:3

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Սպարտա» (Չեխիա)՝ 1:4

J խումբ

«Անտվերպեն» (Բելգիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 0:1

K խումբ

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 1:0

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վոլֆսբերգ» (Ավստրիա)՝ 3:1

L խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 2:1

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Լիբերեց» (Չեխիա)՝ 5:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում