16:14  ,  5 նոյեմբերի, 2020

Չեմպիոնը՝ ռազմաճակատում. WarGonzo-ն՝ Միհրան Հարությունյանի մասին (ֆոտո)

WarGonzo հաղորդման ռուս վիդեոբլոգեր Սեմյոն Պեգովը Ստեփանակերտում հանդիպել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանի հետ:

«Չեմպիոնը՝ պատերազմում: Ում ասես, որ չես հանդիպի արցախյան ռազմաճակատում: Լուսանկարում MMA-ի մարտիկ, Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն է: Ինչպես իսկական մարտիկ, Միհրանն այսօր առաջնագծում է»,- սոցցանցերում գրել է Սեմյոն Պեգովը՝ հրապարակելով Միհրան Հարությունյանի հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանի հետ Արցախ է մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում