12:18  ,  3 նոյեմբերի, 2020

Դավիթ Սաֆարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը (ֆոտո)

Ազատ ոճի ըմբշամարատի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը։

«Մենք նույնն ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ, չանաչի՛ր Արցախը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- Ինստագրամում գրել է հայ ըմբիշը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում