23:21  ,  27 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախագահն ու տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են տվել

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են տվել, հայտնում են իսպանական պարբերականները:

Խոսեպ Բարտոմեուի և տնօրենների խորհրդի անդամների հրաժարականի պատճառն ակումբի պաշտոնական անդամների անվստահությունն է եղել:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում կանցկացվեն ակումբի նախագահի ընտրություններ:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում