15:46  ,  21 հոկտեմբերի, 2020

Էդգար Բաբայանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ

Ֆուտբոլի Դանիայի առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Կոլդինգին»:

Հյուրերի կազմում 88-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ: Դա Բաբայանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

«Հոբրոն» 13 միավորով նահանջել է 6-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում