11:55  ,  21 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը ՊՍԺ-ի դեմ խաղի ժամանակ կորցրել է կոնտակտային ոսպնյակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պատմել է, որ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում:

«Մաքթոմինեյն ամբողջ առաջին խաղակեսն անցկացրել է մեկ աչքով տեսնելով: Նա կորցրել էր իր կոնտակտային ոսպնյակներից մեկը: Ինձ շատ տպավորեց նրա արարքը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած խաղում մանչեսթերցիները հաղթել էին 2:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ 10 անընդմեջ արտագնա հաղթանակ է տանում բոլոր մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում