13:45  ,  18 հոկտեմբերի, 2020

Նազիկ Ավդալյանը՝ Ռուստամ Գասպարյանի հիշատակին․ Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ (ֆոտո)

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ցավակցել է  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Սեւ հովազ» ջոկատի հրամատատար Ռուստամ Գասպարյանի մահվան կապակցությամբ։

«Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ։

Հանգչիր խաղաղությամբ Ռուստամ ջան, հավերժ փառք քեզ ու մեր մյուս անմահացած հերոսներին»,- գրել է Նազիկ Ավդալյանը Ֆեյսբուքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արցախում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով զոհվել էր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում էր ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում: 

Ռուստամ Գասպարյանին շտապ տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ բարդ վիրահատություն էր տարել: Ստեփանակերտից նրան տեղափոխել էին Գորիս, ավելի ուշ՝ Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց: Ռուստամ Գասպարյանը մահացել է հոկտեմբերի 17-ին։

Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ։ Հանգչիր խաղաղությամբ Ռուստամ ջան, հավերժ փառք քեզ ու մեր մյուս անմահացած հերոսներին

Опубликовано Nazik Avdalyan Воскресенье, 18 октября 2020 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում