22:54  ,  14 հոկտեմբերի, 2020

Էստոնիա - Հայաստան. Կամո Հովհաննիսյանը բացեց հաշիվը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը (տեսանյութ):

Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում ընթացող խաղի 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: Դա Կամո Հովհաննիսյանի առաջին գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հայաստանի հավաքականը խաղում է հետևյալ մեկնարկային կազմով. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Էդգար Բաբայան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում