20:03  ,  14 հոկտեմբերի, 2020

Առաջնագծում զոհվել է «Լոռիի» ֆուտզալի թիմի նախկին խաղացողը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է Վանաձորի «Լոռիի» ֆուտզալի թիմի նախկին խաղացող Դավիթ Մոսոյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ցավակցում ենք ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված՝ «Լոռի ՖԱ» ֆուտզալի թիմի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մոսոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հիշատակդ անմար»,- ասվում է «Լոռիի» ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում