13:02  ,  14 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Էստոնիայի դեմ խաղում (ֆոտո)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին C դիվիզիոնում արտագնա հանդիպում կանցկացնի էստոնացիների հետ:

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը:

Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի խաղային համարները Էստոնիայի դեմ խաղում։ #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ESTARM

Posted by Football Federation of Armenia on Wednesday, October 14, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով