Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերսկսվում է: Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Գանձասար-Կապանի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:
«ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումները կկայանան ըստ նախապես հաստատված խաղացանկի: Այսպիսով, 8-րդ տուրի «Արարատ» - «Գանձասար» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ 19:00, «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կանցկացվի առանց հանդիսականներին»,- ասվում է ակումբի հայտարարությունում
Հիշեցնենք, որ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը սեպտեմբերի 29-ից դադարեցվել էին։
Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր
Հոկտեմբերի 17
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 16:00
«Նոա» - «Լոռի»՝ 16:00
Հոկտեմբերի 18
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 16:00
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 18:30
Հոկտեմբերի 19
«Ուրարտու» - «Վան»՝ 19:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում