15:02  ,  9 հոկտեմբերի, 2020

Հովհաննես Բաչկովի առաջին մենամարտն ու մրցակիցը

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 9-ին Դուբայ քաղաքում տեղի ունենալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV անվանումով երեկոյի ընթացքում նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում։

Mtkglobal.com-ը հաղորդում է, որ հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի IBO վարկածով աշխարհի չեմպիոն 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսը:

Պրոֆեսիոնալ ռինգում Գոնսալեսը հանդես է գալիս 2013 թվականից, անցկացրել է 28 մենամարտ, որից 22-ում հաղթել է (13-ը նոկաուտով), 6-ում էլ պարտվել է (դրանցից 1 -ը նոկաուտով):

Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների հայացքների մենամարտն ու կշռման արարողությունը:

Հիշեցնենք, որ հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ:

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը նշել էր, որ որ վաղուց է ցանկացել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

View this post on Instagram

A post shared by MTK Global (@mtkglobal) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում