Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որն այս օրերին Երևանում նախապատրաստվում է Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին:
ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հավաքականի առաջատարն ու ավագն առաջին մարզումն է անցկացրել թիմին միանալուց հետո:
Հոկտեմբերի 7-ին Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերից առաջ չէր միացել ազգային թիմին՝ նշելով, որ լավ մարզավիճակում չէ:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն միացել է թիմին և այսօր անցկացրեց առաջին մարզումը: Մարզման...
Posted by Football Federation of Armenia on Wednesday, October 7, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում