14:33  ,  1 հոկտեմբերի, 2020

«Արարատի» սերբ ֆուտբոլիստների գեղեցիկ ժեստը, «Նոայի» ու «Գանձասար-Կապանի» աջակցությունը (ֆոտո)

Երևանի «Արարատի» սերբ ֆուտբոլիստներ Իգոր Ստնաևիչը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովչը և Սպասոյե Ստեֆանովիչն աջակցել են Հայաստանին: Նրանք լուսանկարվել են Հայաստանի և Սերբիայի դրոշներով շապիկով:

«Գանձասար-Կապանը» և Երևանի «Նոան» իրենց աջակցությունն են ցուցաբերել առաջնագծում հայ զինվորներին ու կամավորներին: «Գանձասար-Կապանը» ՊՆ-ին է փոխանցել 3,5 տոննայից ավելի սննդամթերք և ծխախոտ, իսկ «Նոան» տրամադրել է մահճակալներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում