Իսպանիայի առաջնությունում մեկնարկեց չորրորդ տուրը։ Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ուեսկային» եւ միավորներ կորցրեց։ Թիմերը գոլ չխփեցին։
«Վիլյառեալն» ընդունեց «Ալավեսին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
«Վիլյառեալը» 7 միավորով հավասարվեց առաջատարներ «Խետաֆեին» (3 խաղ) եւ «Վալենսիային» (4 խաղ)։ «Աթլետիկոն» 2 խաղից հետո 4 միավորով 8-րդ տեղում է։
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ուեսկա» - «Աթլետիկո»՝ 0։0
«Վիլյառեալ» - «Ալավես»՝ 3։1 (տեսանյութ)
Պակո Ալկասեր, 13, 67, Ժերար Մորենո, 45, 11մ - Էդգար Մենդես, 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում