09:15  ,  30 սեպտեմբերի, 2020

Roland Garros. Ջոկովիչն ու Ցիցիպասը դուրս եկան երկրորդ շրջան

Ֆրանսիայի բաց առաջնությունում սեպտեմբերի 29-ին տեղի են ունեցել առաջին շրջանի վերջին հանդիպումները:

Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը 6:0, 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել շվեդ Միքայել Իմերի նկատմամբ:

Հույն Ստեֆանոս Ցիցիպասը 4:6, 2:6, 6:1, 6:4, 6:4 հաշվով հաղթանակ է տարել իսպանացի Խաումե Մունյարի նկատմամբ:

Ֆրանսիայի բաց առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 11-ին։ Մենախաղի գործող չեմպիոններն են իսպանացի Ռաֆայել Նադալն ու ավստրալուհի Էշլի Բարթին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում