Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան չի շարունակի հունական ԱԵԼ-ում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վարազդատ Հարոյանի գործակալը տեղեկացրել է ԱԵԼ-ի ղեկավարությանը, որ ֆուտբոլիստը չի կարող մեկնել Եվրոպա և պայմանագիր կնքել ԱԵԼ-ի հետ Արցախա-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների պատճառով:
Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից», որտեղ հանդես էր գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 62 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
ԱԵԼ-ը հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում