Վարազդատ Հարոյանը չի տեղափոխվի հունական ԱԵԼ

22:02   29 սեպտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան չի շարունակի հունական ԱԵԼ-ում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վարազդատ Հարոյանի գործակալը տեղեկացրել է ԱԵԼ-ի ղեկավարությանը, որ ֆուտբոլիստը չի կարող մեկնել Եվրոպա և պայմանագիր կնքել ԱԵԼ-ի հետ Արցախա-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների պատճառով:

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից», որտեղ հանդես էր գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 62 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

ԱԵԼ-ը հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայում։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։