14:31  ,  17 սեպտեմբերի, 2012

Լիոնել Մեսիի հերթական ռեկորդը

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Խետաֆեի» դարպասն ուղարկած երկու գնդակների շնորհիվ սահմանեց հերթական անձնական ռեկորդը՝ մեկ տարվա ընթացքում 61 գոլ (52 գոլ «Բարսելոնայի», 9 գոլ՝ Արգենտինայի հավաքականի կազմում)։ Մեսիի նախորդ ռեկորդը 60 գոլ էր (2010թ.), հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ 4-րդ տուրում «Խետաֆեին» 4։1 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս