11:45  ,  22 սեպտեմբերի, 2020

Պրեմյեր լիգայում կորոնավիրուսի 3 դեպք է գրանցվել

Անգլիական Պրեմյեր լիգայում կորոնավիրուսի նախորդ թեստավորման արդյունքում գրանցվել է 3 դրական թեստ, հաղորդում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 14-20-ը կորոնավիրուսի թեստ են հանձնել 1574 ֆուտբոլիստներ ու ակումբների աշխատակիցներ: Վարակվածները կմեկուսացվեն 10 օրով:

Պրեմյեր լիգան հայտնել է, որ տեղեկություններ չի հրապարակելու վարակված ֆուտբոլիստների ու ակումբների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում