Անդրեա Պիրլոյի նորամուտը Իտալիայի առաջնությունում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչի կարգավիճակում հաղթական էր։
«Յուվենտուսն» իտալացի մասնագետի ղեկավարությամբ Ա Սերիայի առաջին տուրի խաղում ընդունեց «Սամպդորիային» եւ հաղթեց 3։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Շվեդիան ներկայացնող 20-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին, որն անցած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Պարմայում»։
Վերջնամասում «Յուվենտուսի» առավելությունը կրկնապատկեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նախավերջին րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց դաշտի տերերի երրորդ գոլը։
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 3։0 (տեսանյութ)
Դեյան Կուլուշեւսկի, 13, Լեոնարդո Բոնուչի, 79, Կրիշտիանու Ռոնալդու, 89
Come va? #JuveSamp pic.twitter.com/uohOrDEk7x
— JuventusFC (@juventusfc) September 20, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում