00:37 21 սեպտեմբերի, 2020Անդրեա Պիրլոյի նորամուտը Իտալիայի առաջնությունում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչի կարգավիճակում հաղթական էր։
«Յուվենտուսն» իտալացի մասնագետի ղեկավարությամբ Ա Սերիայի առաջին տուրի խաղում ընդունեց «Սամպդորիային» եւ հաղթեց 3։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Շվեդիան ներկայացնող 20-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին, որն անցած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Պարմայում»։
Վերջնամասում «Յուվենտուսի» առավելությունը կրկնապատկեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նախավերջին րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց դաշտի տերերի երրորդ գոլը։
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 3։0 (տեսանյութ)
Դեյան Կուլուշեւսկի, 13, Լեոնարդո Բոնուչի, 79, Կրիշտիանու Ռոնալդու, 89
Come va? #JuveSamp pic.twitter.com/uohOrDEk7x
— JuventusFC (@juventusfc) September 20, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.