Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դեռ իրավունք չունի պաշտոնական խաղերում գտնվել պահեստայինների նստարանին, հաղորդում է Cadena COPE-ը:
Բանն այն է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում դեռ գրանցված է Կիկե Սետիենը, որը նախորդ մրցաշրջանի վերջում պաշտոնանկ էր արվել: Իսպանացի մասնագետը փոխհատուցում է պահանջում պայմանագիրը վաղաժամ խզելու համար, սակայն կողմերը դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ: Այդ պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաբանորեն Կումանին դեռ չի թույլատրել մասնակցել խաղերին:
Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ «Բարսելոնայի» առաջին պաշտոնական խաղը նախատեսված է սեպտեմբերի 7-ին՝ «Վիլյառեալի» դեմ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ռոնալդ Կումանի նորամուտի խաղում սեպտեմբերի 16-ին մրցել էր «Ժիրոնայի» հետ և հաղթել 3։1 հաշվով։ Ընկերական խաղում դուբլի հեղինակ էր դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի էր ընկել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում