Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Տամբովը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մաշուկին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել է առաջին խաղակեսին և գոլային փոխանցման հեղինակ դարձել 22-րդ րոպեին: Ընդմիջմանը 32-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 7 տուրերում Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է 7 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում