19:47  ,  15 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» և Գարեթ Բեյլը (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ի՞նչ է տեսնում Բեյլը՝ հեռադիտակով նայելիս»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին: 

Ծաղրանկարում Գարեթ Բեյլը հեռադիտակով ֆիքսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյդոն Սանչոյի տեղափոխության հարցում համաձայնության չգալուց հետո մանչեսթերյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Գարեթ Բեյլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում