16:33  ,  15 սեպտեմբերի, 2020

«Ռոման» հիշեցրել է Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլն էր խփել իտալական «Ռոմայի» կազմում: Իտալիայի առաջնության խաղում 31-ամյա ֆուտբոլիստը գրավել էր «Սասուոլոյի» դարպասը:

«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հիշեցրել է այդ գոլը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս իտալական ակումբում: Վերջերս նա խզել էր Լոնդոնի «Արսենալի» հետ պայմանագիրը և դարձել «Ռոմայի» ֆուտբոլիստ՝ կնքելով պայմանագիր «1+1» ձևաչափով:

Հենրիխ Մխիթարյանը 2018-ի հունվարին էր տեղափոխվել «Արսենալ», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում