15:10  ,  15 սեպտեմբերի, 2020

Հայ վոլեյբոլիստները մեկնել են Թուրքիա

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մեկնել է Թուրքիայի Իզմիր քաղաք, որտեղ կմասնակցի Եվրոպայի Մ-18 առաջնությանը, hաղորդում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Թիմի կազմում են Խաչատուր Ասմարյան և Վահե Նազարյանը: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում