12:34  ,  15 սեպտեմբերի, 2020

17-ամյա Ջուդը՝ «Բորուսիայի» պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Բելինգեմ Ջուդը, գոլի հեղինակ դառնալով «Դույսբուգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում (5:0), սահմանել է ակումբային ռեկորդ:

17-ամյա անգլիացին դարձել է «Բորուսիայի» պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ խաղում Բելինգեմ Ջուդը հանդես է եկել մեկնարկային կազմում, իսկ 30-րդ րոպեին հաշիվը դարձել է 2:0: Նա 2020-ի ամռանն անգլիական «Բիրմինգհեմից» էր տեղափոխվել «Բորուսիա»:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» հիմնադրվել է 1909 թվականի դեկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում