11:21  ,  15 սեպտեմբերի, 2020

Դանիայի հավաքականի նախկին հարձակվողը բուժվել է քաղցկեղից (ֆոտո)

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի և շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նախկին հարձակվող Բրայան Լաուդրուպը պատմել է, որ քաղցկեցի դեմ 10 տարվա պայքարի արդյունքում կարողացել է ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը:

10 տարի առաջ 51-ամյա դանիացու մոտ ախտորոշվել էր ֆոլիկուլյար լիմֆոմա, որն արյան քաղցկեղի դանդաղ զարգացող տեսակ է:

«Այսօր 10 տարվա բուժումներից հետո և հետազոտվեցի և պարզվեց, որ առողջ եմ: Հսկայական շնորհակալություն Ռիգշոսպիտալետի հիվանդանոցի այս հրաշալի բուժանձնակազմին»,- թվիթերյան էջում գրել է Լաուդրուպը:

Բրայան Լաուդրուպը 1994-1998-ը 116 հանդիպում է անցկացրել «Գլազգո Ռեյնջերսի» կազմում և դարձել Շոտլանդիայի եռակի չեմպիոն: Նա խաղացել է նաև Մյունխենի «Բավարիայում», Լոնդոնի «Չելսիում» ու Ամստերդամի «Այաքսում»: Դանիայի հավաքականում հարձակվողն անցկացրել է 82 հանդիպում և դարձել Եվրո-1992-ի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում