01:08  ,  15 սեպտեմբերի, 2020

«Չելսին» ուժեղ էր «Բրայթոնից»՝ 3։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրում Լոնդոնի «Չելսին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրայթոնի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմում աչքի ընկան Իտալիան ներկայացնող կիսապաշտպան Ժորժինյոն, անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը եւ ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման։

«Չելսիում» նորամուտը նշեցին Գերմանիայի հավաքականի խաղացողներ Տիմո Վերներն ու Կայ Հավերցը, որոնք մեկնարկային կազմում էին։

Առաջին տուրում հաղթանակ են տարել նաեւ «Արսենալը», «Լեսթեր Սիթին», «Նյուքասլը», «Լիվերպուլը», «Էվերտոնը», «Քրիսթալ Փելասը» եւ «Վուլվերհեմփթոնը»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Բրայթոն» - «Չելսի»՝ 1։3 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 54 - Ժորժինյո, 23, 11մ, Ռիս Ջեյմս, 56, Կուրտ Զումա, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում