Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» տանը մրցեց «Լոռիի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Հյուրերի առաջին գոլը 41-րդ րոպեին խփեց Ղազախստանի ներկայացուցիչ, 25-ամյա պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին։
Վանաձորյան թիմի առավելությունը 63-րդ րոպեին կրկնապատկեց 27-ամյա իսրայելցի կիսապաշտպան Նաոր Աբոուդին։
Ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիան» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց 27-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։
«Լոռին» 2 խաղից հետո 3 միավորով 6-րդն է, «Արարատ-Արմենիան» 3 խաղում վաստակել է 2 միավոր եւ 7-րդն է։
Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Լոռի»՝ 1։2
Յուսուֆ Օտուբանջո, 90+5 - Տիմուր Ռուդոսելսկի, 41, Նաոր Աբոուդի, 63
Հեռացում՝ Ալմոգ Օհայոն («Լոռի»), 90+2, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում