18:38  ,  11 սեպտեմբերի, 2020

«Նոան» Արտյոմ Սիմոնյանի դուբլի շնորհիվ հաղթեց «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հյուրընկալվեց «Արարատին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

51-րդ րոպեին աչքի ընկավ «Արարատի» 27-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն։

86-րդ րոպեին «Նոայից» հաշիվը հավասարեցրեց 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, որը հեռվից գերազանց իրացրեց տուգանային հարվածը։

89-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը արդյունավետ իրացրեց նաեւ 11 մետրանոցը։

«Նոան» 3 խաղում վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց երկուական հանդիպում անցկացրած «Ուրարտուին» եւ «Ալաշկերտին»։ «Նոան» չորրորն է։

«Արարատը» 2 խաղից հետո ունի 3 միավոր եւ 5-րդն է։ Առաջատարը նորեկ «Վանն» է, որը երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ։

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Նոա» - «Արարատ»՝ 2։1

Արտյոմ Սիմոնյան , 86, 89, 11մ - Դավիթ Խուրցիձե, 51

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում