12:08  ,  9 սեպտեմբերի, 2020

Նադալը կմասնակցի Հռոմի «Մասթերս» մրցաշարին

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ կմասնակցի հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հռոմի «Մասթերս» մրցաշարին:

«Այս մրցաշարն ինձ համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ես կորտ եմ վերադառնում բավականին երկար ընդմիջումից հետո»,- Նադալի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 34-ամյա Նադալը հրաժարվել էր մասնակցել ԱՄՆ-ի Բաց առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում