Էստոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի խաղին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մարզմանը մասնակցում են հավաքին հրավիրված 23 ֆուտբոլիստներից 22-ը: Բացակայում է դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը: Մրսածության պատճառով նա բաց կթողնի խաղը
Սեպտեմբերի 7-ին «Հանրապետականում» մարզվել է նաև Էստոնիայի հավաքականը: Հայաստան - Էստոնիա հանդիպումը Երևանում տեղի կունենա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Առանց հանդիսականների անցկացվելիք խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարներ՝ Դևիդ Քութի գլխավորությամբ: Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ էստոնացիները նվազագույն հաշվով տնային պարտություն են կրել Վրաստանի հավաքականից:
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում