15:04  ,  6 սեպտեմբերի, 2020

Խորեն Բայրամյան․ Վստահ եմ, որ առջեւում կլինեն հաղթանակներ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է իր նորամուտը իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմում։ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի առաջին տուրում 1։2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմի ֆուտբոլիստներին։

«Նորամուտս հավաքականում չստացվեց այնպես, ինչպես ես էի պատկերացնում, բայց ոչինչ՝ սա ֆուտբոլ է։ Գնում ենք առաջ։ Վստահ եմ, որ առջեւում կլինեն հաղթանակներ»,- գրել է Խորեն Բայրամյանը Ինստագրամում՝ հրապարակելով հավաքականի թիմայն լուսանկարը՝ արված Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումից առաջ։

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին Երեւանում կընդունի էստոնացիներին։

View this post on Instagram

A post shared by Khoren Bayramyan (@horik_bayramyan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով