16:06  ,  5 սեպտեմբերի, 2020

Հյուսիսային Մակեդոնիայի մեկնարկային կազմը Հայաստանի դեմ խաղում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին կսկսի պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնում: Առաջին տուրի մեկնարկային խաղում Խոակին Կապարոսի գլխավորած թիմը երկրորդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հայտնի է դարձել Հյուսիսային Մակեդոնիայի մեկնարկային կազմը:

Հյուսիսային Մակեդոնիա. Դամիան Շիշկովսկի, Կիրե Ռիստևսկի, Վիսար Մուսլիու, Դարկո Վելկովսկի, Ստեֆան Ռիստովսկի, Արիան Ադեմի, Բոբան Նիկոլով, Էնիս Բարդի, Էզգան Ալիոսկի, Էլիֆ Էլմաս, Իլիա Նեստորովսկի:

Ավելի վաղ հրապարակվել էր նաև Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը:

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Սերոբ Գրիգորյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արշակ Կորյան, Խորեն Բայրամյան, Կամո Հովհաննիսյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

#НапредМакедонија | #МКД | #СегаЕНашеВреме

Posted by Фудбалска Репрезентација на Македонија on Saturday, September 5, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով