00:18  ,  28 օգոստոսի, 2020

«Շիրակը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու «Շիրակը» Բուխարեստում ուժերը չափեց ռումինական «Ստյաուայի» հետ:

Տիգրան Դավթյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով: Ռումինական թիմի կազմից 34-րդ րոպեին աչքի է ընկել ռումինացի կիսապաշտպան Դարիուս Օլարուն, 65-րդ րոպեին 11 մետրանոցից ռումինացի հարձակվող Ֆլորին Տանյասեն հաշիվը դարձրել է 2:0, իսկ 83-րդ րոպեին ռումինացի կիսապաշտպան Ալեքսանդրու Բուզիուկը խփել է իր թիմի երրորդ գոլը:

Այսպիսով, «Շիրակը» ևս չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում: 

Որակավորման առաջին փուլում Երևանի «Նոան» Ալմաթիում 1:4 հաշվով պարտություն էր կրել «Կայրաթից», իսկ «Ալաշկերտը» Երևանում 0:1 հաշվով պարտվել էր մակեդոնական «Ռենովային»:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ

«Ստյաուա» - «Շիրակ»՝ 3:0

Դարիուս Օլարու, 34, Ֆլորին Տանյասե, 65 (11մ), Ալեքսանդրու Բուզիուկ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում