22:47  ,  27 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլերի հնգյակը:

Մրցաշարի լավագույն գոլ է ճանաչվել 1/8 եզրափակիչի՝ «Լիոնի» դեմ խաղում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլը:

Երկրորդ տեղում «Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի՝ «Զենիթին» խփած գոլն է: Երրորդ տեղում «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոյի գոլն է «Աթլետիկոյի» դեմ խաղում: Չորրորդ տեղում «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի գոլը՝ «Ինտերի» դեմ խաղում:

Լավագույն հնգյակը եզրափակում է «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիի խփած գոլը «Լիոնի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English