20:39  ,  25 օգոստոսի, 2020

Մանուել Նոյերը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ստացած ձայների քանակով Նոյերն առաջ է անցել եզրափակիչում հաղթական գոլի հեղինակ դարձած «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Քոմանից, ակումբի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայից և ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Մարկինյոսից:

ՊՍԺ-ի դեմ եզրափակիչում Նոյերը կատարել է 3 սեյվ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել էր հաղթական գոլի հեղինակ դարձած Քինգսլի Քոմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում