11:07  ,  24 օգոստոսի, 2020

Ֆլիկ. Հաղթեցինք գործին ճիշտ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը:

«Շատ բարդ հանդիպում անցկացրեցինք, քանի որ մրցակիցը, իրոք հզոր էր: Գոհ եմ այն աշխատանքից, որը կատարեց «Բավարիան»:

Մենք հաղթեցինք գործին ճիշտ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Բավարիան» բարձր մակարդակի վրա էր և արժանի էր այս հաղթանակին»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ և պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս