12:39  ,  22 օգոստոսի, 2020

«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիգերիացի կիսապաշտպանի հետ

Երևանի «Փյունիկը» հայտարարել է նոր ձեռքբերում ունենալու մասին:

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ջուլիուս Դևիդ Ուֆուոմայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ջուլիուս Դևիդը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է Վանաձորի «Լոռիում», որի կազմում մասնակցել է 23 խաղի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում