19:48  ,  21 օգոստոսի, 2020

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտվեց բուլղարացիներին

Շախմատի Հայաստանի հավաքականը ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երկրորդ տուրում պարտություն կրեց բուլղարացիներից՝ 2,5։3,5։

Հայաստանի թիմից միակ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը։ Լեւոն Արոնյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը խաղացին ոչ ոքի։

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեցին։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին։

C ենթախմբում ընդգրկված են նաեւ Ռուսաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Անգլիան, Թուրքիան, Ալժիրը եւ Մարոկկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում