19:23  ,  21 օգոստոսի, 2020

«Ալաշկերտը» հաղթեց «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ պարտվեց նվազագույն հաշվով։

Համառ պայքարում ընթացած խաղում դաշտի տերերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած 22-ամյա հարձակվող Դավիթ Դավիդյանը։

«Ալաշկերտը» 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 1 միավորով 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 1։0

Դավիթ Դավիդյան, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով