00:50  ,  20 օգոստոսի, 2020

ՉԼ․ «Բավարիան» հաղթեց «Լիոնին» եւ եզրափակիչում կխաղա ՊՍԺ-ի հետ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Լիսաբոնում մրցեց ֆրանսիական «Լիոնի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։ Երրորդ գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, որը 3։0 հաշվով պարտության էր մատնել գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ

«Լիոն» - «Բավարիա»՝ 0։3 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 18, 33, Ռոբերտ Լեւանդովսկի, 88

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով