Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում ընդունել է Կիպրոսի «Օմոնիային»։
NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտից, որտեղ խաղը կմեկնարկի 19։00-ին։
Առանց հանդիսականների դիմակայությունում հաջորդ փուլի ուղեգիրը թիմերը վիճարկում են մեկ խաղում։
Երեւանյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հրապարակել է մեկնարկային կազմը։
«Արարատ-Արմենիա»․ Ստեֆան Չուպիչ, Դավիդ Ումանես, Սերգեյ Վակուլենկո, Ալեմաո, Անժելու Մենեզեշ, Ալֆոնս Կոջո, Յոհան Գուֆրան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Լուիս Օգանա, Յուսուֆ Օտուբանջո։
«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի Վարշավայի «Լեգիայի» հետ, որը օգոստոսի 18-ին տանը 1։0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի «Լինֆիլդին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում