Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է 8։2 հաշվով հաղթանակը Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում։
Կոուտինյոն վերջնամասում դուրս եկավ փոխարինման եւ դարձավ դուբլի հեղինակ։ Նա վարձակալությամբ է հանդես գալիս «Բավարիայում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական ակումբին։
«Շատ կարեւոր հանդիպում էր աշխարհի ուժեղագույն ակումբներից երկուսի միջեւ։ Ես երջանիկ եմ, որ հաղթեցինք «Բարսելոնային» եւ դուրս եկանք կիսաեզրափակիչ»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում