Լոնդոնի «Արսենալի» հետ երեք տարվա պայմանագիր կնքած բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը մեկնաբանել է իր ընտրությունը։ 32-ամյա ֆուտբոլիստը չէր երկարաձգել պայմանագիրը Լոնդոնի «Չելսիի» հետ եւ ազատ գործակալի կարգավիճակում է միացել իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին։
«Որոշեցի տեղափոխվել «Արսենալ», քանի որ սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է։ Արտետայի գլխավորությամբ ստեղծվում է նոր նախագիծ։
Այս ակումբն արժանի է դարձյալ փայլելուն, եւ ես ցանկանում եմ լինել այս նախագծի մասնակիցը։ Անհավանական է «Արսենալի» ընտանիքի անդամ դառնալը։ Երջանիկ եմ։ Եկել եմ տիտղոսներ նվաճելու, ամեն խաղում հաղթելու համար»,- Վիլիանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում