14:17  +04,  10 օգոստոսի, 2020

Կոնտե. «Ինտերն» ամեն ինչ անելու է Եվրոպայի լիգայում հաղթելու համար

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բայերի» դեմ խաղից իր սպասելիքներով:

««Բայերում» հանդես են գալիս շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի մրցակիցը չկարողանա հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ստեղծել:

«Ինտերը» մարզվում է օրուգիշեր: Մենք ամեն ինչ անելու ենք Եվրոպայի լիգայում հաղթելու համար»,- Կոնտեի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բայեր Լևերկուզեն» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ