10:15  +04,  10 օգոստոսի, 2020

«Ռեալն» առաջարկ է պատրաստում Դիբալային ձեռք բերելու համար

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Sport Mediaset-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը պատրաստ է 26-ամյա հարձակվողի դիմաց վճարել 100 միլիոն եվրո և թիմի ֆուտբոլիստներից մեկին՝ Կրոսին կամ Իսկոյին:

Արգենտինացի հարձակվողն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալան ու «Յուվենտուսը» համաձայնության են եկել նոր պայմանագիր կնքելու հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ